News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը իր պաշտնում վերջին ելույթի ժամանակ Ռուսաստանին միջազգային լիբերալ կարգի խոշորագույն սպառնալիքն է անվանել։ Նա ասել է, որ Մոսկվան փորձելու է ազդել Եվրոպայում կայանալիք խորհրդարանական ընտրությունների ելքի վրա, ինչպես արել է ԱՄՆ–ի դեպքում, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

«Նախագահ Պուտինի օրոք Ռուսաստանն օգտագործում է բոլոր հնարավոր գործիքները, որպեսզի սրի եվրոպական նախագծի ծայրերը, գտնի արեւմտյան պետություններին ջարդելու եզրերը եւ վերադառնա ազդեցության ոլորտների բաշխման քաղաքականությանը»,– ասել է Բայդենը Դավոսում համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ։

«Նման իրավիճակում, երբ Եվրոպայի շատ երկրներ այս տարի ընտրություններ ան անցկացնում, մենք պետք է Ռուսաստանի կողմից ժողովրդավարական գործընթացներին միջամտելու նոր փորձեր սպասենք։ Դա տեղի կունենա, ես խոստանում եմ։ Եվ նորից դրա նպատակը պարզ է՝ փլուզել ազատական միջազգային կարգը»,– ասել է Բայդենը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ