News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` հունվարի 18-ին, շարունակվում է Շիրակի մարզի նախկին դատախազ Կարեն Շահբազյանի եւ նրա փաստաբանների բողոքի քննությունը, որով պահանջում են վերացնել դատախազության վերջին որոշումն ու նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել հանցակազմի բացակայության հիմքով:

Կարեն Շահբազյանի նկատմամբ քրեական հետապնդում էր սկսվել շուրջ 3 տարի առաջ: Շահբազյանին մեղադրում էին, որ նա, 2013 թվականի մարտից մինչեւ հոկտեմբեր ամիսները աշխատելով Շիրակի մարզի դատախազ, ինքնությունները բացահայտել չցանկացող քաղաքացիների կողմից կատարված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների մասին հայտնած բանավոր տեղեկությունները, դրանց իսկությունը օպերատիվ ստուգելու հանձնարարականով ուղարկել է հետաքննական մարմնին: ՀՀ հատուկ քննչական ծառայությունը՝ հանցակազմի բացակայության հիմքով երկու անգամ կարճել է գործով վարույթը, սակայն դատախազությունը սկզբում վերացրել է հիշյալ որոշումները, ապա ինքն է կարճել գործով վարույթը, սակայն ոչ թե հանցակազմի բացակայության, այլ Կարեն Շահբազյանի գործողությունները իրավաչափ համարվելու հիմքով:

Այսօր դատարանում գործով մեղադրող Սարգսյանը կրկին պնդեց, որ Կարեն Շահբազյանն իրավունք չուներ անանուն հաղորդումներն ուղարկել հետաքննության մարմնին ստուգելու համար: Որպես փաստ` դատախազը վկայակոչեց Հանրապետության գլխավոր դատախազի եւ ներքին գործերի նախարարի 1999թ. համատեղ հրամանը, ինչպես նաեւ Դատախազության կոնանակարգի որոշ կետեր, որոնցով եթե դիմումում նշված չեն անձի անուն- ազգանունը, բնակության հասցեն, ստորագրությունը, այդ դիմումը պետք է անհետեւանք մնա:

«Դատախազության կանոնակարգում եւ Դատախազության մասին ՀՀ օրենքում չկա որեւէ կետ, որով թույլատրվում է անանուն հաղորդումներն ուղարկել հետաքննության մարմնին ստուգելու համար»,- ասաց մեղադրող կողմը:

Շիրակի նախկին դատախազ Կարեն Շահբազյանը մեղադրող կողմի փաստարկների հետ, սակայն, համաձայն չէր: Նախ, Կարեն Շահբազյանի խոսքով, դատախազի մատնանշած համատեղ հրահանգը որպես իրավական ակտ չի գործում, ավելին այն դատախազությանը չի վերաբերում, այլ ներքին գործերի ստորաբաժանումներում հանցագործությունների, պատահարների մասին հաղորդումներ եւ այլ տեղեկություններ ընդունելու, գրանցելու, հաշվառելու, քննարկելու, ընթացք տալու կարգի վերաբերյալ ներգերատեսչական հրահանգին, որը որեւէ կերպ դատախազի համար լիազորություն կամ պարտականություն չի կարող սահմանել:

«Ինչ վերաբերում է դատախազության կանոնակարգին, ապա դատախազը, ընթերցելով 208-րդ կետը, մի մասը բաց թողեց. Նախապատրաստվող կամ տեղի ունեցած հանցագործության մասին դիմումը պետք է ուղարկել հետաքննության մարմնին»,- ասաց Կարեն Շահբազյանը:

Նախկին դատախազը ներկայացրեց նաեւ տարբեր դասագրքերից հատվածներ, որտեղ նշված է, որ բացի գրավոր անանուն հաղորդումներից` դատախազը պետք է ստուգման ուղարկի նաեւ անհայտ անձի բանավոր հաղորդումը, օրինակ, բջջային հեռախոսով արված հայտարարությունը. «2008թ.-ին Լոռիում փնջային խորհրդակցություն տեղի ունեցավ, որի ժամանակ բոլոր դատախազներին հանձնարարեցին, որ պետք է ստուգման ուղարկել նաեւ անանուն հաղորդումները»:

Դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց հունվարի 30-ին:

Ավելի վաղ Կարեն Շահբազյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ նկատմամբ տեղի ունեցածն ուղղակի հետապնդում է: 

«Իմ դեմ  որեւէ հաղորդում չի եղել: Որպես Շիրակի մարզի դատախազի, գործունեության ստուգումը նախաձեռնվել եւ հետապնդումները սկսվել են 2013 թվականի կադրային մեծածավալ փոփոխություններից հետո: Ինչ վերաբերում է իմ դեմ ցուցմունքներ տալուն, ապա այս ամբողջն ուղղված է եղել հենց դրան, սակայն իմ կամ այդ աշխատանքների ընթացքում մարզային իրավապահ մարմնի որեւէ աշխատակցի կողմից հակաօրինական արարք կատարված լինելու վերաբերյալ շուրջ երկու տարի իրականացված քննության ընթացքում ցուցմունք կամ այլ ապացույց ձեռք չի բերվել: Այն, որ անձնական դրդապատճառներով իրականացվեց այդ ամենը, դա փաստ է: Սակայն, թե ինչ շարժառիթով դեռեւս չգիտեմ, իսկ ենթադրություններով խոսելու սովորություն չունեմ»,- ասել էր նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ