News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիան այսպես կոչված «բրեքսիթը» իրականացնելու երկու տարբերակ ունի՝ «մեղմ» եւ «կոշտ»։ Ընդ որում, վերջինը, որի օգտին է արտահայտվել նաեւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, ենթադրում է Եվրամիության հետ բոլոր կապերի խզումը։ Գերմանական Sueddeutsche Zeitung–ը կազմել է Մեծ Բրիտանիայի եւ Եվրամիության հասարակ բնակիչների համար «բրեքսիթի» 10-ը նյարդայնացնող հետեւանքների ցուցակը։

Այսպես, Մեծ Բրիտանիան կարող է սահմանել մուտքի արտոնագրեր, ինչը նշանակում է, որ եվրոպացիների համար «մառախլապատ Ալբիոն» մուտք գործելու համար կպահանջվի արտասահմանյան անձնագիր կամ նույնիսկ մուտքի արտոնագիր, ընդ որում մոտեցումը կարող է յուրաքանչյուր երկրի համար տարբեր լինել։

Հաջորդ խնդիրը կարող է դառնալ Մեծ Բրիտանիայում բժշկական օգնության դիմելը, ինչի համար կպահանջվի ապահովագրություն օտարերկրացիների համար։ 

Ակնկալվում է, որ եվրոպացիների համար զգալիորեն կբարձրանա Օքսֆորդի եւ Քեմբրիջի համալսարանների ուսման վարձը։

Չորրորդ բարդությունը՝ Եվրամիության քաղաքացիների համար այլեւս կփակվի Մեծ Բրիտանիայի աշխատաշուկան։

Նաեւ «բրեքսիթի» հետեւանքով կարող է թանկանալ ձկնեղենը, մասնավորապես՝ Գերմանիա բերվող ամբողջ ծովատառեխը որսում են բրիտանական ջրային տարածքներում։

Վեցերորդ խնդիրը՝ Եվրամիության գանձարանը կնվազի տարեկան 11,5 միլիարդ եվրոյով, որ Մեծ Բրիտանիան վճարում էր անդամավճարների տեսքով։ Այդ բեռը կընկնի ԵՄ մյուս երկրների, առաջին հերթին՝ Գերմանիայի ուսերին։

Մյուս խնդիրը մաքսային տուրքերն են, որոնք, բնականաբար, բացասական ազդեցություն կունենան ինչպես եվրոպական, այնպես էլ՝ բրիտանական տնտեսությա վրա։

«Բրեքսիթի» հետեւանքով Լոնդոնը կդադարի լինել Եվրոպայի ֆինանսական կենտրոնը, եւ այդ դերը կստանձնի Ֆրանկֆուրտը, որտեղ անշարժ գույքի եւ ծառայությունների գները հաստատապես կբարձրանան։ Նույն կերպ, հեռախոսակապի գների բարձրացում կարող է, հաշվի առնելով, որ մինչեւ հիմա Եվրոպայի ներսում ռոումինգ ծառայությունը չէր գործում։

Եվ վերջին սպառնալիքը, ըստ Sueddeutsche Zeitung–ի, Եվրոպայում աշխատատեղերի հնարավոր կրճատման խնդիրն է, հաշվի առնելով, որ միայն Գերմանիայից տարեկան 89 միլիարդ եվրոյի ապրանք է արտահանվում Մեծ Բրիտանիա։ Այդ հոսքը, իհարկե, ամբողջությամբ չի դադարի, սակայն նվազել կարող է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ամենաշատ