News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում ստացած 19-ամյա Անդրանիկ Մուսիկյանը Գեղարքունիքի մահվան դեպքով Երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից: 18.01.2017թ. ժամը 14:00-ի սահմաններում N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետեւանքով գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Անդրանիկ Սմբատի Մուսիկյանը: Երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն:

Անդրանիկ Մուսիկյանը մարզի Գեղհովիտ գյուղի բնակիչ էր:  Գեղհովիտի գյուղապետ Վարդան Պողոսյանը նշեց, որ Անդրանիկը ընտանիքի փոքր տղան էր, ունի իրենից երկու ավագ եղբայր: Անդրանիկի հարազատներին դեպքի մասին քիչ առաջ են տեղեկացրել:

Անդրանիկը զորացրվելու էր 5 ամսից:

Ավելի վաղ ԼՂՀ ՊԲ-ից NEWS.am-ին հայտնել էին, որ հունվարի 18-ին՝ ժամը 14:00-ի սահմանում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող 1997թ. ծնված Անդրանիկ Սմբատի Մուսիկյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «Toyota»-ն. մեկ մարդ հոսպիտալացվել է
Այսօր՝ ապրիլի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում…
«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ...
Փրկարարները կտրել և հեռացրել են Շինարարների փողոցում դեպի ճանապարհի երթևեկելի գոտի կախված ծառը
Ապրիլի 22-ին, ժամը 23:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն…
Հրազդանի կիրճում վագոն-տնակներ են այրվել. Ջերմահարվել է 3 ծառ
Ապրիլի 22-ին, ժամը 20:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի...
Օշականում «ՎԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել տներից մեկի դարպասին․ 21-ամյա վարորդը վիրավոր է
Ապրիլի 22-ին, ժամը 21:39-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Ապօրինի արդյունահանում՝ վարձակալածից դուրս տարածքներում. Ամասիայի և Անիի ոստիկանների բացահայտումները
Առանց համապատասխան թույլտվության և պայմանագրի համայնքի սեփականութուն հանդիսացող գյուղնշանակության տարածքում ապօրինի...
Ամենաշատ