News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում Հրաչ քահանա Մուրադյանը միացել է «Տաք ճաշ» նախաձեռնությանը, հաղորդում է  «Plovdiv Live»-ը:

Նախաձեռնության հեղինակն է Սուրբ Հովհաննեսի հոսպիտալիերների ուղղափառ միաբանությունը: Քահանան, որը միացել էր նրանց, սնունդ էր բաժանում քաղաքի հիվանդանոցների մեկի մուտքի մոտ:

Նա նշեց, որ մերձավորին օգնելը հավատքի պատվիրաններից է: Առաքելական եկեղեցին ուրախ է աջակցել հոսպիտալիերներին նաեւ նրա համար, որ միաբանության առաջնորդը երկար տարիներ աջակցում է տեղի հայ համայնքի դպրոցին:

Բարեգործական այս ակցիան կազմակերպվում է արդեն 3 տարի: Դրան մասնակցում են երկրում հայտնի մարզիկներ, երաժիշտներ, հասարակական գործիչներ, այդ թվում՝ ըմբշամարտի կրկնակի օիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանը, որն այժմ բնակվում է Բուլղարիայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ