News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը արտահայտվել է «ռազմաշունչ», այն է՝ իր դիրքերը պաշտպանելու ունակ ժողովրդավարության օգտին: Այդ մասին Գաուկն ասել է իր պաշտոնավարման 5-ամյակի ավարտին նվիրված ելույթում, հաղորդում է DW-ն:

Գաուկը հիշել է 2012-ի իր պաշտոնամուտը՝ ասելով. «Այժմ՝ հինգ տարի անց, ինձ մոտ ամրապնդվել է այն գիտակցությունը, որ ժողովրդավար եւ կայուն Գերմանիայի համար սպառնալիքներ կան, որ անհրաժեշտ կլինեն մեծ ջանքեր՝ երկրի հետագա ամրապնդման համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ