News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Վաշինգթոնում անվտանգության ուժեղացված միջոցառումներ են ձեռնարկվել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողության կապակցությամբ, որը կայանալու է հունվարի 20-ին։ CNN–ի փոխանցմամբ, ակնկալվում է, որ հանդիսավոր արարողությանը ներկա է լինելու 900 000 մարդ։ Աղբյուրների փոխանցմամբ՝ միջոցառումը կարող է արժենալ ավելի քան 100 մլն դոլար։

Անվտանգության ապահովման համար գործի է դրվել ավելի քան 28 հազար անվտանգության աշխատակից, այդ թվում՝ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներից եւ հատուկ ծառայություններից։ Հյուրերը պետք է 6 հսկիչ անցակետ անցնեն նախքան Կապիտոլիում հասնելը։ Բացի այդ, ներկայացվել է արգելված իրերի ցուցակը, որում կա առնվազն 40 առարկա, որոնց թվում՝ հրազեն, ճայթուկներ, հովանոցներ, փուչիկներ, թմբուկներ, սելֆիի ձողեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ