News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան ղարաբաղյան հակամարտության շուրջ իրադրության հստակ գնահատական: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ ԱԺ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ մեկնաբանելով Լավրովի  այն արտահայտույունը, որ հակամարտության կարգավորումը միայն Ադրբեջանի ներքին գործերի հարցը չէ:

Նրա կարծիքով, Ռուսաստանի դիրքորոշումը սկբունքորեն չի փոխվել, ուղղակի այս անգամ հնչել է ավելի կոնկրետ: «Մենք երկար ժամանակ ասում էինք հասցեական գնահատականների անհրաժեշտության մասին, եւ կարծես թե Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, հստակեցնում է իր դիրքորոշումը: Ակնհայտ է, որ Լավրովի խոսքերն ուղղված էին ադրբեջանական կողմին»:

Նա չի կարծում, որ սրանով Ռուսաստանի ԱԳՆ-ն ակնարում է Բաքվին, որ առանց Ռուսաստանի իմացության որեւէ քայլ անընդունելի է, Բաղդասարյանն ասաց. «Եթե Ռուսաստանին անհրաժեշտ լինել ինչ-որ բան ակնարկել, ապա ինչպես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, այնպես էլ Սերգեյ Լավրովը կարող էին այլ ճանապարհ ընտրել»:

Հիշեցնենք, որ 2016 թ. արդյունքներով գումարված ասոևլիսին Ռսուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշեց, որ ԼՂՀ հակամարտությունը վերացական խնդիր չէ եւ չի կարող լինել սոսկ Ադրբեջանի ներքին հարցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ