Գագիկ Ծառուկյանի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության տարածքային կառույցների պատասխանատուների եւ ԲՀԿ պատգամավորների միջեւ այսօր՝ հունվարի 18-ին աշխատանքային հանդիպում է տեղի ունեցել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:
«Խորհրդարանական ընտրությունների հետ կապված կազմակերպչական թեմատիկային վերաբերող հարցեր են քննարկվել: Մասնակցել են ԲՀԿ մի խումբ պատգամավորներ, ինչպես նաեւ ԲՀԿ-ի տարածքային կառույցների պատասխանատուներ: Ինչպես գիտեք Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ լայն դաշինքի ձեւավորման հարցում պատրաստ է քաղաքական տարբեր կուսակցությունների հետ համագործակցել, այս հանդիպումը այդ համատեքստում կարող եք դիտարկել»,-ասաց նա: