News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Երուսաղեմի Հայոց պատրիարքարք Նուրհան սրբազանի գլխավորությամբ Երուսաղեմում ու Բեթղեհեմում տեղի են ունեցել Սուրբ Ծննդյան միջոցառումներ։ (Երուսաղեմում Սուրբ Ծնունդը նշում են հին տոմարով՝ հունվարի 18 եւ 19-ին): (ֆոտոռեպորտաժ)

Ինչպես Բեթղեհեմից տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը, Երուսաղեմի պատրիարքը միաբանության հետ դուրս է եկել Երուսաղեմի Հայոց պատրիարքարանից ու շքերքով շարժվել դեպի Բեթղեհեմ՝ Սուրբ Ծննդյան տաճար։

Երբ պատրիարք Նուրհան սրբազանի գլխավորությամբ  շքերթը մոտեցել է Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարի հրապարակ,  սկսել են ղողանջել զանգերը, իսկ հայ հոգեւորականներին դիմավորել են անձամբ Բեթղեհեմի նահանգապետն ու քաղաքապետը։

Սուրբ Ծննդյան հրապարակում միջոցառմանը հետեւել են Հայաստանից ու աշխարհի տարբեր երկրներից ժամանած հարյուրավոր հայեր ու հազարավոր զբոսաշրջիկներ։

Հայ երիտասարդներից կազմված սկաուտական խմբերը շարքեր կազմած, թմբուկներով, Հայաստանի ու Արցախի եռագույն դրոշներով մտել են Սուրբ Ծննդյան հրապարակ։ Երթի ժամանակ հնչել է Հայաստանի հիմնը։

Այնուհետ Սուրբ Ծննդյան տաճարում տեղի են ունեցել Սուրբ Ծննդյանը նվիրված հոգեւոր արարողություններ ու Ճրագալույցի պատարագ։ Փոքրիկ ընդմիջումից հետո արարողությունները շարունակվելու են մինչ հունվարի 19-ի լուսաբաց։

Բեթղեհեմում Սուրբ Ծնունդի հետ կապված իրականացվում է խիստ հսկողություն։ Բոլոր փողոցներում շուրջօրյա պարեկություն են իրականացնում պաղեստինյան ոստիկանությունն ու զինվորականները։

Իսկ Սուրբ Ծննդյան տաճարի շուրջն առավել խիստ վերահսկողություն է։ Տաճար մտնողները տարածք են մուտք գործում ստուգումից հետո։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հարցմանը մասնակցած հոգեւորականների երկու երրորդը կարծում է, որ Բրիտանիան այլևս քրիստոնյա երկիր չէ
64%-ից ավելին ասել է, որ երկիրը կարելի է անվանել քրիստոնյա, բայց...
Անգլիկան եկեղեցին կարող է անցնել Աստծո համար գենդերային չեզոք տերմինների
Եկեղեցին հայտնել է, որ գարնանն այդ հարցով հատուկ հանձնաժողով կստեղծի․․․
Հնդկաստանում քահանան ձերբակալվել է մոտ 100 հոգու «քրիստոնեություն ընդունելու» համար «գայթակղելու» պատճառով
Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ 43-ամյա քահանա Պաուլուս Մասիհը Սուրբ Ծննդյան նախօրեին փորձել է կրոնափոխ դարձնել մոտ 100 մարդու․․․
ԱՄԷ-ում ավելի քան 1400 տարի առաջ կառուցված քրիստոնեական վանք է հայտնաբերվել
Սա տարածաշրջանում հայտնաբերված երկրորդ վանքն է, եւս մեկը հայտնաբերվել է 1990 թվականին․․․
Քրիստոնյա Եկեղեցիները Հռոմում քննարկել են Սուրբ Զատիկը նույն օրը նշելու հարցը
Երկխոսության և խաղաղության համար աղոթքի հավաք...
Այսօր հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացը
Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը…
Ամենաշատ