News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի հետ կառուցողական հարաբերությունը բխում են ԱՄՆ–ի եւ ողջ աշխարհի շահերից։ Այս մասին հայտարարել է իր եզրափակիչ ասուլիսում  Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման։

Նրա խոսքով, իր պաշտոնավարման օրոք միշտ ձգտել է Ռուսաստանի հետ կառուցողական հարաբերությունների հաստատմանը։ Միացյալ Նահանգները աջակցել է Ռուաստանին դառնալ միջազգային հանրության պատասխանատու անդամ, դիվերսիֆիկացնել տնտեսությունը եւ օգտագործել տաղանդավոր ռուս ժողովրդի ներուժը։ «Սակայն նախագահ Պուտինի իշխանության գալուց հետո ստեղծվել է լարվածություն, զգացվում է Սառը պատերազմի ժամանակների շունչը։ Ելնելով համոզմունքից, որ Միացյալ Նահանգների կատարած յուրաքանչյուր քայլ վնասում է Ռուսաստանին, Մոսկվան սկսեց հակազդել մեզ», – նշել է Օբաման։

Նա հիշեցրել է, որ Միացյալ Նահանագները պատժամիջոցներ են կիրառել Ռուսաստանի դեմ Ուկրաինայում գործողությունների պատճառով։ «Ռուսաստանը բռնակցեց Ղրիմը։ Մենք հորդորում էինք կանգ առնել, սակայն Մոսկվան շարունակեց իր քաղաքականությունը եւ ուկրաինական տարածքների գրավումը։ Ես ասել եմ, որ եթե Ռուսաստանը հրաժարվի Ուկրաինայում նման քաղաքականությունից, մենք կվերացնենք պատժամիջոցները։ ԱՄՆ–ի համար կարեւոր է սատարել հիմնական սզբունքը, որ մեծ տերությունները չճնշեն փոքր երկրներին», – հայտարարել է Բարաք Օբաման։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ