News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ինձ համար կարեւոր է որոշ ժամակ լռության մեջ, ինքս ինձ հետ անցկացնել։ Այս մասին իր եզրափակիչ ասուլիսում հայտարարել է Միացյա Նահանգների նախագահ Բարաք Օբաման, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

«Ինձ համար կարեւոր է, որ կինս, որի հետ նշում ենք համատեղ կյանքի 25–ամյակը, դեռ որոշ ժամակ ինձ հանդուրժի», – ասել է նա։

Օբաման հայտնել է, թե ծրագրում է գիրք գրել եւ հնարավորինս շատ ժամանակ անցկացնել դուստրերի՝ Սաշայի եւ Մալիայի հետ։ «Սակայն ես մնում են քաղաքացի», – շեշտել է նա՝ հավելելով, թե մտադիր է ակտիվորեն մասնակցել երկրի քաղաքական կյանքին, եթե քաղաքական գործիչների գործողությունները անդրադառնում են «մեր հիմնական աժեքներին»։ 

Միաժամանակ, Բարաք  Օմաբան շեշտել է, թե «մտադիր չէ որւեէ տեղ ընտրվել» Սպիտակ տունը թոնելուց հետո, սակայն չի պատրաստվում հասարակական եւ քաղաքական գործընթացներից դուրս լինել։

Օբաման կավարտի իր պաշտոնավարումը ուրբաթ օրը՝ Սպիտա տանը ութ տարի ղեկավարելուց հետո։ Միացյալ Նահանգերի 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը կկայանա հունվարի 20-ի կեսօրին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ