News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Որքան Սերժ Սարգսյանը չի շտապում բացել նախընտրական խաղաքարտերը, նույնքան ՀՀԿ-ում խուլ բողոքն աճում է։ Դժգոհ են, որ Սերժ Սարգսյանը չի լինելու ցուցակի առաջին համարը։ «Բա ո՞ւմ համար ենք աշխատելու՝ Վիգենի՞, Արմենի՞»,- դժգոհում են ՀՀԿ-ականները:

Լուրերը, որ Հովիկ Աբրահամյանը չի առաջադրվելու ռեյտինգայինով, կարծես հաստատվում են, նաեւ տեսակետ կա, որ Գագիկ Ծառուկյանի վերադարձը խառնել է նաեւ Արգամիչի պլանները, եւ հնարավոր է նա անգամ հայտարարի, որ այլեւս չի զբաղվում քաղաքականությամբ:

Ի դեպ, ոչ պակաս տվայտանքների մեջ են նաեւ մնացյալ ՀՀԿ-ական օդիոզները: Նրանց մեջ ամենանեղացածը Մհեր Սեդրակյանն է, որի որդու ճակատագիրը, ի տարբերություն Արգամ Հովիկիչի (վերջինս Արարատում առաջադրվելու է ռեյտինգայինով), հայտնի չէ, ըստ որոշ խոսակցությունների, նրան չեն առաջադրելու։ ՀՀԿ-ում չեն բացառում, որ Թոխմախի ուսյալ որդին հայտնվի Ծառուկյանի թիմում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Freedom House. ՀՀ իշխող ուժի կողմից քաղաքապետների իմփիչմենթի ձևը կասկածի տակ է դնում այս գործընթացների օրինականությունը
Կազմակերպությունն իր ամփոփման մեջ նշում է, որ նոյեմբերին Հայաստանն ընդունել է հարկաբյուջետային...
Զեկույց. 2020-ին դատարան բերված բռնության կոչերի վերաբերյալ գործերի մեծ մասը վերաբերում է ՀՀ վարչապետին
Մեղադրյալների թվում են ընդդիմադիր քաղաքական գործիչներ և սոցցանցերի ակտիվ օգտատերեր...
Եկել ենք ուղեկցելու մեքենան, վստահ չենք, որ Սամվել Վարդանյանին նորից չեն խոշտանգի ճանապարհին. Ռուբեն Մելիքյան
Երեկ ժամը 13.10-ից ես եւ իմ գործընկեր փաստաբան Վարազդատ Հարությունյանը բարձրաձայնում էինք...
«Հրապարակ». Փաշինյանը «կանաչ լույս է վառել» վայրագությունների համար
Եթե, օրինակ, ոստիկանությունն ուժային կառույց չլինի կամ ոստիկանությունն ուժ գործադրելու իրավունք...
«Ժողովուրդ». Փաշինյանը տեւական ժամանակ է խուսափում է ԱԺ ՔՊ խմբակցության հետ հանդիպումից
Փաշինյանն էլ ամեն անգամ, զբաղվածության պատճառաբանությամբ, խուսափում է փակ հանդիպումից: «Ժողովուրդ»...
«Հրապարակ». Քաղաքապետարանում բյուջեի հաշվին անգլերեն կսովորեն
Քանի որ մենք շատ միջազգային ծրագրեր ունենք, այդ թվում՝ բնապահպանական, ներդրումային, քաղաքաշինական...
Ամենաշատ