News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Անկարայի դատարանը կալանքի որոշում է կայացրել Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանության քննության շրջանակներում ձերբակալված երկու անձանց նկատմամբ, հայտնում է «Անատոլու» լրատվական գործակալությունը:

Կալանավորվածներից մեկը՝ ոստիկանության աշխատակից Սերջան Բաշարը, «կապված է Ֆեթուլլահ Գյուլենի ահաբեկչական հոսանքի հետ»:

Թուրքիայի դատախազությունը նախօրեին հարցաքննել է սպանության մասնակցության կասկածանքով մի քանի անձանց՝ ձեռնարկատեր Էնես Ասիմ Սիլինին, փաստաբան Սերքան Օ.-ին, ոստիկանության աշխատակից Հասան Տ.-ին եւ բուհի դասախոս Աբդուլքադիր Շ.-ին: Վերջինը հարցաքննությունից հետո ազատ է արձակվել, իսկ Բաշարն ու Սիլինը դատարանի որոշմամբ կալանավորվել են: Մյուս երկուսն ազատվել են ստորագրությամբ չհեռանալու պայմանով:

Քննության ընթացքում պարզվել է, որ ոստիկանության աշխատակից Սերջան Բաշարը Ֆեթուլլահ Գյուլենի ահաբեկչական կազմակերպության (FETÖ) ակտիվիստ է, որը «համակարգել» է Իզմիրի Ռուշտու Ունսալայի անվան Ոստիկանական դպրոցի կուրսանտների թվին պատկանող համախոհներին: Այնտեղ է սովորել նաեւ ռուս դեսպանի մարդասպան՝ Մեւլյութ Ալթընթաշը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ