News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

2016 թվականին ՆԱՏՕ-ի ցանցի վրա ամեն ամիս իրականացվել է միջինը 500 հաքերյին հարձակում: Սա 60 տոկոսով ավելի է, քան մեկ տարի առաջ, Die Welt-ի հետ հարցազրույցում հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը:

Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի հաստատությունների վրա ամսական միջինը 500 վտանգավոր հարձակում է կատարվել, որոնք պահանջել են փորձագետների վճռական միջոցառումներ: Հարձակումների մեծ մասը իրագործվել է ոչ թե մասնավոր անձանց կողմից, այլ ֆինանսավորել են տարբեր երկրների պետական ատյանները:

«Այդ հարձակումները կարող են վնասել ՆԱՏՕ-ի պաշտպանունակությունը եւ ներգործել մեր զինված ուժերի աշխատանքի վրա»,- ասել է Սթոլթենբերգը՝ պարզաբանելով, որ այսօր ցանկացած ռազմական գործողություն հենվում է տվյալների փոխանցման վրա. «Եթե այդ գործընթացը խափանվի, ապա մեծ վնաս կպատճառվի»:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ լայնամասշտաբ քիբերհարձակման դեպքում կարող է գործարկվել դաշինքի կանոնադրության 5-րդ հոդվածը, որը օգնություն  է նախատեսում բոլոր տուժած անդամ երկրներին:

Յենս Սթոլթենբերգը նաեւ մտահոգություն է հայտնել ընտրարշավների ժամանակ տվյալների հնարավոր մանիպուլյացիայի հետ կապված: Նրա խոսքով՝ վերջին շրջանում ՆԱՏՕ-ն իր բոլոր անդամներին առաջարկել է ճգնաժամային թիմերի օգնություն, որոնք պարզաբանում են, թե ինչպես է հնարավոր բարելավել իրենց ցանցերի պաշտպանությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ