News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գիտնականների միջազգային խումբը բացահայտել է նամիբիական «վհուկների» օղակների ծագումը, որոնք միմյանցից գրեթե նույն հեռավորությամբ են ստեղծվել եւ մերձակա տարածքի համեմատությամբ խոտով ծածկված չեն, հայտնում է Nature-ը:

Ըստ մասնագետների՝ այդ օղակներն առաջանում են 2 գործոնի պատճառով: Առաջինը կապված է տեղական ֆլորայի հակադարձ կապերի չափերի հետ, որոնք ենթադրում են միմյանց մոտ տեղադրված բուսականության առաջացման համար բարենպաստ պայմանների ստեղծում եւ հեռավոր օրգանիզմների միջեւ մրցակցություն:

Երկրորդ գործոնը կապված է ֆաունայի հետ, տեղի ստորգետնյա էդիֆիկատորների՝ առաջին հերթին մրջյունների, տերմիտների եւ կրծողների գործունեության հետ, որոնք կենսազանգվածի հիմնական սպառողներն են:

Գիտնականների եզրակացությունները հիմնված են էկոլոգիական իմիտացիոն մոդելների վրա, որոնք ստեղծվել են հաշվի առնելով 4 մայրցամաքների տվյալները (Աֆրիկա, Ավստրալիա, Հյուսիսային եւ Հարավային Ամերիկա), որտեղ հանդիպում են «վհուկների» օղակները կամ դրանց նմանակները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ