News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ռումինիայում բողոքի ակցիա է անցկացվել հազարավոր բանտարկյալների համաներում շնորհելու՝ կառավարության ծրագրի դեմ, որոնց թվում կարող են իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ազդեցիկ կողմնակիցներ լինել: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Չնայած ցուրտ եղանակին՝ Բուխարեստում կառավարության շենքի առջեւ շուրջ 3 հազար մարդ է հավաքվել, որոնք վանկարկել են՝ «Ժողովրդավարության պայմաններում գողերը նստում են բանտում»:

Կառավարությունը ծրագրում է համաներում շնորհել այն բանտարկյալներին, որոնց ազատազրկման ժամկետը չի գերազանցում 5 տարին: Բացի այդ՝ Ռումինիայի իշխանությունները որոշել են ապաքրեականացնել իշխանությունը չարաշահելու հետ կապված իրավախախտումները, եթե բյուջեին հասցված վնասը չի գերազանցում 47.5 հազար դոլարը:

Ընդդիմությունը քննադատության է ենթարկել համաներման նախաձեռնող վարչապետ Սորին Գրինդյանուին: Ընդդիմադիրները դժգոհում են, որ կառավարությունը մտադիր է ներկայացված ծրագիրն իրականացնել՝ առանց հանրային քննարկումների եւ անհրաժեշտ խորհրդակցությունների:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ