News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հյուրանոցների որոնման RoomGuru.ru  ծառայությունը պարզել է 2017–ին ռուսաստանցի զբոսաշրջիկների շրջանում ամանորյա արձակուրդներն անցկացնելու ամենատարածված ուղղությունները։ Վարկանիշը կազմվել է հյուրանոցների ամրագրումների հիման վրա՝ 2017-ի հունվարի 1-8–ը։

Ընկերության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Երեւանը ԱՊՀ քաղաքների շարքում ռուսաստանցիների համար ամանորյա արձակուրդներն անցկացնելու 4–րդ նախընտրելի վայրն է։

ԱՊՀ ուղղություններով ամենատարածված քաղաքներն են Մինսկը, Թբիլիսին, Բաքուն, Երեւանը եւ Ալմաթին։

RoomGuru.ru ծառայության տվյալներով՝ ամանորյա տոների օրերին զբոսաշրջիկները Երեւանի հյուրանոցներում մնացել են միջինում 4 գիշեր եւ վճարել օրական 53 դոլար։

«ՏուրՍտատ» գործակալության կանխատեսումներով՝ 2017 թվականին դեպի ԱՊՀ ճանապարհորդող ռուսաստանցիների թիվը 10 տոկոսով կաճի։

Հեռավոր արտասահմանի քաղաքների առաջին եռյակում են հայտնվել Պրահան, Տալլինն ու Ռիգան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Այս տարվա փետրվարին ՀՀ է այցելել 127 հազար զբոսաշրջիկ. 2023-ին դա եղել է 130 հազար
2023 թ․ փետրվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (14%) և Իրանից (7%)...
Ամենաշատ