News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ-ի գնահատականով՝ ԱՄՆ ընտրական համակարգը ծայրաստիճան ապաինտեգրված է ու շատ կետերով չի համապատասխանում միջազգային չափանիշներին։ Այս մասին հայտնել է ԵԱՀԿ Ժողովրդավարական կառույցների ու մարդու իրավունքների հարցերով բյուրոյի տնօրեն Միխայել Լինքը ՝ գերմանական Funke մեդիախմբի պարբերականներին տված հարցազրույցում։

Մասնավորապես, յուրաքանչյուր նահանգում տարբեր են ընտրական օրենսդրությունները ու նոր տեխնոլոգիաների գործածման փորձը, իսկ շատ նահանգներում նախկին ու դեռ իրենց պատիժը կրող բանտարկյալները առհասարակ զրկված են ընտրական իրավունքից։

Հաշվետվության մեջ, որը ընտրությունների արդյունքներով պատրաստել էր ԵԱՀԿ դիտորդների թիմը, նշվում է նաեւ ընտրարշավի ֆինանսական համակարգն ավելի թափանցիկ դարձնելու անհրաժեշտության մասին։

Բացի դրանից, ընտրությունների էլեկտրոնային համակարգի անվտանգությունն ապահովելու բոլոր փորձերով հանդերձ՝ գործածվել են բազմաթիվ հին համակարգիչներ, որոնք միջազգային չափանիշերին չեն համապատասխանում։

Լինքը նաեւ քննադատել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին այն բանի համար, որ նա «գիտակցաբար ու բազմիցս հատել է ատելության հռետորաբանության սահմանը»։ «Այն, որ նա դրանով հանդերձ կարողացել է հաջողության հասնել, վտանգավոր նախադեպ է ստեղծում,- շեշտել է Ժողովրդավարական կառույցների ու մարդու իրավունքների հարցերով բյուրոյի ղեկավարը,- Միջազգային համայնքը ակնկալում է, որ Միացյալ նահանգները այդ ոլորտում օրինակելի կլինի»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ