News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին Երկրապահ կամավորական միությունից հեռացնելու հարց չի քննարկվել: NEWS.am-ի հետ զրույցում ասել է  ԵԿՄ մամուլի խոսնակ Վարդան Վարդանյանը:

«Նման հարց չկա, չի քննարկվել եւ առհասարակ,  չկա նախադեպ, որ քաղաքական հայացքների համար որեւէ մեկին հեռացրել են Երկրապահ կամավորականների միությունից»,-ասել է Վարդան Վարդանյանը:

Նա նշեց, որ հնարավոր է, որ մի քանի ԵԿՄ-ականներ առաջադրվեն տարածքային ցուցակներով:

Հիշեցնենք, որ այսօր` հունվարի 19-ին,  «Ժամանակ» թերթը գրել էր, որ չի բացառվում,որ որ ԵԿՄ-ն քննարկի՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին ԵԿՄ-ից հեռացնելու հարցը։ ԵԿՄ ղեկավարությունը՝ ի դեմս գեներալ Մանվել Գրիգորյանի, համարում է, որ իրենց շարքերում չի կարող լինել մեկը, ով կարող է դեմ գնալ իշխանություններին՝ անձամբ Սերժ Սարգսյանին, կամ խոսել, քննադատել իշխանություններին հակառակ ճամբարից։

Օրերս ԱԺ ՀՀԿ պատգամավոր, ԵԿՄ փոխնախագահ Սեյրան Սարոյանը եւս իր հարցազրույցներից մեկում ասել էր, որ իր սիրտը ցավում է, որ Սեյրան Օհանյանը ընդդիմադիր է դարձել»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ