Հարավային Աֆրիկայում սկանդալ են առաջացրել քարոզից լուսանկարները, որի ընթացքում հոգեւորականը հավատացյալներին ստիպել է ավտոմեքենայի յուղ խմել: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով The Star պարբերականը:
Դեպքը տեղի է ունեցել ՀԱՀ-ի հյուսիս-արեւելյան Դեյվիթոն բնակավայրում: Breath of Christ Ministries քրիստոնեական կազմակերպության Facebook-ի էջում հրապարակված լուսանկարներում հոգեւորական Թեո Բոնգանի Մասեկոն ծխականներին Chevron յուղ է խմեցնում:
Կրոնական, մշակութային եւ լեզվաբանական հանրությունների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Տոկո Մհվանազի-Զալուվան կրոնական առաջնորդներին կոչ է արել վերջ տալ նման դեպքերին: «Մի օր դրա հետեւանքով կարող են մարդիկ մահանալ: Լավ է, որ նման բան դեռեւս չի պատահել»,- հայտարարել է նա:
Chevron-ի հարավաֆրիկյան ներկայացուցչությունից էլ հիշեցրել են, որ մեքենայի յուղը չի կարելի խմել: Իսկ հոգեւորականը նշել է, որ այդ կերպ ցանկացել է ցուցադրել Աստծո ուժը: Բացի այդ՝ մեքենայի յուղ խմած մարդիկ, նրա հավաստմամբ, փրկվել եւ բուժվել են: