News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը, որն արգելված է բազմաթիվ երկրներում, 2016 թվականին կորցրել է Սիրիայում եւ Իրաքում ավելի վաղ նվաճված տարածքների մեկ քառորդի նկատմամբ վերահսկողությունը: BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է բրիտանական IHS Markit-ը:

Փորձագետների տվյալներով՝ մեկ տարվա ընթացքում ջիհադականները շուրջ 18 հազար քառակուսի կիլոմետր տարածք են կորցրել, եւ հիմա ահաբեկիչների վերահսկողության տակ է 60.4 հազար ք.կմ տարածք:

«2016 թվականին ԻՊ-ն աննախադեպ տարածքային կորուստներ է ունեցել: Դա վերաբերում է խմբավորման ծրագրերում առանցքային դեր ունեցող շրջաններին»,- նշել է IHS Markit-ի ավագ վերլուծաբան Կոլումբ Սթրեքը:

Փաստը, որ ԻՊ-ի զինյալներն անցյալ տարվա դեկտեմբերին նորից գրացեցի Պալմիրան, նա բացատրում է այն հանգամանքով, որ «Ասադի ու նրա դաշնակիցների ուժերն այդ ժամանակ զբաղված էին Հալեպով»:

ԻՊ-ի դեմ պայքարի ամենաբարդ փուլը լինելու է սիրիական Ռաքքայի նկատմամբ վերահսկողություն հաստատելը, որը համարվում է ջիհադականների հիմնական հենակետը:

IHS Markit-ի վերլուծաբանները նաեւ ընդգծում են, որ ԻՊ-ի զինյալների շրջանում տարաձայնությունները խորանում են, ինչը կարող է հանգեցնել խմբավորումից զինյալների փախուստի եւ անգամ խմբավորման պառակտման:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ