News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Հայաստանում բիզնեսը չպետք է չարաշահի հարկային մարմինների վստահությունը: ՀՀ կառավարության հունվարի 19-ի նիստում այս մասին հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը (ֆոտոռեպորտաժ):

Նա հիշեցրեց, որ անցյալ տարվա սեպտեմբերին ՊԵԿ ղեկավարին հանձնարարել է ստուգել միայն պոտենցիալ ռիսկային բիզնեսը: Ցավոք, բազմաթիվ հարկատուներ սխալ են ընկալել այդ խոսքերն ու սկսել են ստվեր տանել իրենց շրջանառության մի մասը, ուռճացնել ծախսերը, խախտել հսկիչ դրամարկղային սարքերի օգտագործման կանոնները:

Վարչապետի խոսքով՝ հարկերից խուսափելու ցանկացած փորձ, լինի փոքր, թե խոշոր բիզնես, պետք է կանխվի: Այդ պատճառով հարկավոր է, առաջին հերթին, հետեւել հնարավոր խախտումներին: Մյուս կողմից՝ թափանցիկ աշխատող ձեռնարկություններին պետք է հնարավորինս քիչ անհանգստացնել:

«Այդ պատճառով այն ընկերություններում, որոնք պետությանը կներկայացնեն իրենց հաշվապահական հաշվառման համակարգը, վերահսկողությունը կսահմանափակվի պահեստների ստուգումներով»,- հավելեց Կարապետյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ