News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ղազախստանի նախկին վարչապետ Սերիկ Ահմեդովի պատժի ժամկետը կրճատել են։ Դատավորը քննել է Կարաբասի ավանի 159/18 գաղութում փակ ռեժիմով պատիժ կրող նախկին վարչապետի համաներման հարցը,  հայտնում է Tengrinews–ը։

«Կալանավայրից միջնորդություն է ստացվել «Ղազախստանի Հանրապետության անկախության 25-ամյակի օրվա կապակցությամբ համաներման մասին» օրենքի հիման վրա չկրած պատիժը 1/4–ով կրճատելու մասին»,– փոխանցում է կայքը։

Դատարանից հայտնել են, որ Ահմեդովին մնացել է պատիժ կրել 4 տարի եւ 10 ամիս։

Դատարանի վճիռն ուժի մեջ չի մտել եւ կարող է բողոքարկվել 15 օրվա ընթացքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ