News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գերմանիայի արեւելքում՝ Սաքսոնիա հողում, ձերբակալվել են վրացական հանցավոր խմբավորման 10 անդամներ, հայտնում է «Ռուստավի2» հեռուստաալիքը։

Գերմանիայի ոստիկանությունը խմբի անդամներին որոնելու ու ձերբակալելու զանգվածային գործողություն է իրականացրել։ Իրավապահները խուզարկել են ավելի քան 30 տուն Դրեզդենում ու Լեյպցիգում։

Ձերբակալվածները Գերմանիայում են գտնվում հարկադիր տեղահանվածների կարգավիճակով։ Նրանք հիմնականում առեւտրի կենտրոններ ու խանութներ են թալանել։

Նրանց տները խուզարկելիս՝ ոստիկանները հայտնաբերել են գողացված ոգելից ըմպելիքներ, մանկական սննդամթերք, ծխախոտ ու կոսմետիկա։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Ամենաշատ