News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Տեղեկությունները հիշելու լավագույն միջոցը այն ինչ-որ մեկին պատմելն է։ Նման եզրակացության են հանգել ամերիկացի մասնագետները, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»։

«Ձեր իմացած տեղեկությունները շարադրելը սովորելու շատ ավելի արդյունավետ միջոց է, քան դասագրքերը կամ դասախոսությունները պարզապես կարդալը»,- համարում է  մասնագետ Մելանի Սեքերիսը։

Դա պարզվել է ուսանողների հետ փորձի ժամանակ։ Նրանց խնդրել են դիտել 40 հայտնի ֆիլմերի դրվագներով 24 վայրկյանանոց տեսանյութեր։ Կամավորները պետք է հիշեին ընդհանուր սյուժեն, որեւէ վառ դրվագ եւ այլ մանրամասներ։

Մասնակիցներից յուրաքանչյուրին տարբեր տեսանյութեր են ցուցադրել։ Այսինքն «արտագրելու» հավանականությունը բացառված էր։

Արդյունքում պարզվել է, որ նրանք, ովքեր օգտվել են ընկերոջը տեսանյութի մասին պատմելու հնարավորությունից, ավելի լավ են հաղթահարել առաջադրանքը ու կարողացել են պատասխանել մասնագետների գրեթե բոլոր հարցերին։

Մասնագետները խորհուրդ են տալիս քննություններին պատրաստվող ուսանողներին նկատի ունենալ այս հետազոտության արդյունքները ու օգտվել տեղեկությունները հիշելու այս արդյունավետ մեթոդից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ