News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հունվարի 16-ին համատեղության կարգով Պորտուգալիայում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը (նստավայրը՝ Վատիկան) իր հավատարմագրերն է հանձնել Պորտուգալիայի Հանրապետության նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոուզային:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հավատարմագրերի հանձնման պաշտոնական արարողությանը հետեւած առանձնազրույցի ընթացքում դեսպան Մինասյանը Պորտուգալիայի նախագահին է փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարեմաղթանքները։ Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի եւ Պորտուգալիայի միջեւ առկա ջերմ պատմական կապերին, ինչպես նաեւ հարուստ մշակութային ժառանգությանը։

ՀՀ դեսպանը կարեւորել է երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացումը՝ ընդգծելով դրանք որակական նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը։

Պորտուգալիա այցի շրջանակներում ՀՀ դեսպանը հանդիպել է նաեւ Պորտուգալիայի ԱԳՆ Գլխավոր քարտուղար Անա Մարթինյուին եւ Պորտուգալիայի ԱԳՆ Եվրոպական քաղաքական հարցերով տնօրինության ղեկավար Անտոնիո Սաբիդո Կոստային: Հանդիպումներին քննարկվել են քաղաքական եւ մշակութային երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված քայլերի համատեքստում ընդգծվել է տարբեր մակարդակներում փոխայցելությունների կազմակերպման կարեւորությունը։

Առեւտուր եւ ներդրում կառավարական գործակալության (AICEP) ղեկավարության հետ ունեցած հանդիպման ընթացքում դեսպան Մինասյանը քննարկել է հայ-պորտուգալական տնտեսական կապերի խթանմանն ուղղված հարցեր

Պորտուգալիա այցի շրջանակներում ՀՀ դեսպանը հանդիպել է նաեւ Լիսաբոնի Պատրիարք Կարդինալ Մանուել Ժոզե Մակարիո դո Նասիմիենտո Կլեմենտեին, այցելել «Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամ», որտեղ հանդիպում է ունեցել հիմնադրամի տնօրեն Արթուր Սանտոս Սիլվայի եւ Հայկական բաժնի տնօրեն Ռազմիկ Փանոսյանի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ