News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայի վիճակագրության ինստիտուտը (TÜİK)  հրապարակել է երկրում ընտանիքի ինստիտուտի վիճակի մասին սոցհարցման արդյունքները, փոխանցում է

TÜİK–ի տվյալների համաձայն՝ 2016-ի վերջին Թուրքիայում առաջին ամուսնությունների 37.5 տոկոսը կնքվում է 20-24 տարեկանում։ Ընդ որում, 59.9 տոկոս դեպքերում ամուսինները ծանոթանում են միջնորդի օգնությամբ։

Թուրքիայի քաղաքացիների 21.2 տոկոսը ընտանիք է ստեղծում 25-29 տարեկանում, իսկ 17.9 տոկոսը՝ մինչեւ 18 տարեկան հասակում։

Սոցհարցման համաձայն՝ առավել հաճախ ընտանիքի անդամները հանդիպում են ընթրիքի եւ նախաճաշի ժամանակ։

Թուրքիայում կանանց 34.3 տոկոսն ամուսնանում է 20-24 տարեկանում, տղամարդկանց շրջանում այդ ցուցանիշը 41.3 տոկոս է։

Մինչեւ 18 տարեկան հասակում ամուսնություն են կնքում աղջիկների 28.2, տղաների՝ 5.6 տոկոսը։

Թուրքիայում 20-24 տարեկանում առաջին անգամ ամուսնանում են կանանց 34.3 եւ տղամարդկանց 41.3 տոկոսը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ