News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

 Չինաստանի Շենսի նահանգում հնագետները պեղել են մոտ վեց հազար տարվա գերեզմանոց։ Մասնագետների գնահատականով, գերեզմանոցի տարածքում ավելի քան 2 հազար մարդ է թաղված, հայտնում է «Սինհուա» գործակալությունը։

Պեղումների ղեկավար Վան Վեյլինի խոսքով, մոտ 90 հազար քառ մետր ընդհանուր մակերեսով գերեզմանոցը գտնվում է Յանգուանչժայ ավերակների մոտակայքում, որը Յանշաո նեոլիթյան հնագիտական մշակույթների դարաշրջանին է պատկանում։

Մասնագետները նշում են, որ հայտնաբերված գերեզմանոցը Յանշաո մշակույթի ժամանակաշրջանից պահպանված ամենամեծ գերեզմանոցն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ