News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի նահանգի գլխավոր գանձապետ Գլեդիս Բերեջիկլյանն իր թեկնածությունն է առաջադրել երկրի ամենամեծ նահանգի վարչապետի պաշտոնում։

Ավելի վաղ նահանգի գործող վարչապետ Մայք Բեյրդը հայտնել էր, որ ընտանիքի անդամների առողջական վիճակի պատճառով հրաժարական է տալու հաջորդ շաբաթ։

Հայուհին իր Facebook–ի էջում գրել է, որ տպավորված է Բեյրդի որոշումից։

«Ես խորապես տպավորված եմ նրանից, որ Մայք Բեյրդը հայտարարել է քաղաքականությունից հեռանալու իր որոշման մասին։ Մայքը ոգեշնչող առաջնորդ է եւ շատ ազնիվ եւ բարեխիղճ մարդ, որը հսկայական հետք է թողել Նոր Հավարային Ուելսի նահանգի պատմության մեջ»,– նշել է Գլեդիս Բերեջիկլյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ