News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԺ պատվիրակությունն Իսրայելում օնկոլոգիային ու քիմիոթերապիային վերաբերող պայմանավորվածություններ են ձեռք բերել:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հունվարի 17- ին սկսվել է ՀՀ խորհրդարանական ընդլայնված պատվիրակության այցն Իսրայելի Պետություն՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի ղեկավար Արտակ Զաքարյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են բարեկամական խմբի անդամներ, ԱԺ պատգամավորներ Վահրամ Մկրտչյանը, Կարեն Սարիբեկյանը, Տաճատ Վարդապետյանը եւ Կարեն Շահմուրադյանը:

Հունվարի 17-ին պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Թել Ավիվի «Ասուտ» առողջապահական համալիրի ղեկավարության, բժշկական անձնակազմի, անվանի բժիշկների, ինչպես նաեւ բժշկական կրթության պատասխանատուների հետ, որի արդյունքում ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ, որոնք մասնավորապես վերաբերում են հիվանդանոցային կառավարմանը, օնկոլոգիային եւ քիմիոթերապիային: Քննարկվել է նաեւ այն հարցը, ըստ որի հայկական կողմից յուրաքանչյուր կրթական մոդուլի ընտրության դեպքում, այն ունենա Հայաստանի պահանջներին համահունչ ծրագրեր:

Այցելության ընթացքում կողմերը կարեւորել են նաեւ մշակութային փոխադարձ ծրագրերի իրագործումը: Հանդիպումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Էլիյա Կահվեջյանի՝ Երուսաղեմը 1930-ականներին արտացոլող լուսանկարների ցուցահանդեսի կազմակերպման եւ նախապատրաստման շուրջ:

Բիզնես ոլորտի շրջանակում պատվիրակության անդամներն ունեցել են մի շարք հանդիպումներ, որոնց արդյունքում փորձ է արվել բացահայտել համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները թե՛ ներդրումների եւ թե՛ հետազոտությունների ոլորտներում: Հանդիպումներ են եղել «Նեշեր» գործարանում, «Կֆար – Վիցկին» գյուղատնտեսական կիբուցում, «Կորետ» իսրայելական տնտեսական զարգացման հիմնադրամի տնօրինության, ինչպես նաեւ Ինվեստիցիոն բանկի ներկայացուցիչների հետ:

Հանդիպումներ են եղել նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի իսրայելական մի շարք ներկայացուցիչների հետ: Վերոհիշյալ հանդիպումները հիմնականում կրել են ճանաչողական բնույթ, որի ընթացքում քննարկվել են համագործակցության հնարավորությունները եւ համատեղ ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:

Հանդիպումներին մասնակցել են նաեւ Իսրայելի Պետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Մելքոնյանը եւ Իսրայելի Պետությունում ՀՀ պատվավոր հյուպատոս Ցոլակ Մոմջյանը:

Ազգային ժողովի եւ Կնեսետի բարեկամական խմբերի համատեղ նախաձեռնությամբ նախորդ տարի՝ սեպտեմբերի 24-ին, Երեւանում հիմնադրվել է «Հայ-իսրայելական հասարակական միջազգային ֆորումը», որի նպատակն է աջակցել եւ հարթակ ստեղծել երկու երկրների հասարակությունների միջեւ ամենատարբեր ոլորտներում համագործակցության համար: Երկրորդ ֆորումին մասնակցելու նպատակով հայաստանյան պատվիրակության կազմում Իսրայել են մեկնել նաեւ ֆորումի համանախագահ քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը, Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը, Հայաստանի Հանրային ռադիոյի տնօրենի խորհրդական, BBC ռուսական ծառայության լրագրող, մշակութաբան Մարկ Գրիգորյանը, Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության գործադիր տնօրեն Լիլիթ Գեւորգյանը, ՀՀ վարչապետի խորհրդական, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Խաչատուրյանը, Իսրայել-Հայաստան առեւտրի պալատի տնօրեն Սուրեն Շահնազարյանը, Հայաստանում հրեական համայնքի ղեկավար Ռիմա Ֆելլեր-Վարժապետյանը, Հայաստանում Իսրայելի Պետության պատվավոր գլխավոր հյուպատոս Աշոտ Շահմուրադյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ