News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը հունվարի 18-ին, հանդիպում է ունեցել Չեխիայի Հանրապետության մարդու իրավունքների, հավասար հնարավորությունների եւ օրենսդրության նորանշանակ նախարար, կառավարության օրենսդրական խորհրդի նախագահ, Յան Խվոյկայի հետ, ով նաեւ Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի անդամ է։

Հանդիպման սկզբում դեսպանը շնորհավորեց պատգամավորին նախարարի բարձր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ հույս հայտնեց, որ ավանդական համագործակցությունը կշարունակվի նաեւ պարոն Խվոյկայի՝ նոր պաշտոնը ստանձնելուց հետո։

Հանդիպման ընթացքում քննարկվեց փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: ՀՀ դեսպանն իր խոսքում անդրադարձավ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման, ինչպես նաեւ ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ ՀՀ ջանքերին: Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ձեռնարկվող քայլերի համատեքստում դեսպան Սեյրանյանը միաժամանակ ներկայացրեց Հայաստանում մարդու իրավունքներին, խոսքի եւ մամուլի ազատության վիճակին, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության զարգացմանն ուղղված ինստիտուցիոնալ բարեփոխումներին վերաբերող հարցերը:

Իր հերթին պարոն Խվոյկան խոսեց տվյալ ոլորտներում Չեխիայում առկա վիճակի, խնդիրների, ինչպես նաեւ ձեռնարկվող քայլերի մասին:

Տպել
Ամենաշատ