News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սահմանին վիճակը սրելով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը փորձում է ցույց տալ, որ Եվրոպայի անվտանգությունը կախված է նաեւ իրենից։ Այս մասին հունվարի 19-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը։

Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ պատերազմը Լեռնային Ղարաբաղում չի ավարտվել։ «Մենք պետք է ավելի խելացի լինենք, ճիշտ կանխատեսենք հնարավոր իրադարձությունները, եւ եթե պետք լինի, հարձակվենք։ Մենք պետք է ստեղծենք այնպիսի իրադրություն, որ Ադրբեջանը 5 տարի չկարողանա կրկնել ապրիլյան էսկալացիան»,– ասաց Պողոսյանը։

Պատգամավորի խոսքով՝ Ալիեւը փորձում է ցույց տալ, որ Եվրոպայի անվտանգությունն ին ձեռքում է։ «բայց ո՞վ է մեզ խանգարում նոր մեսիջ ուղարկել, որ Ղարաբաղն ու Հայաստանն են ապահովում Եվրոպայի հարավարեւելյան սահմանի անվտանգությունը։ Ով Տավուշի մարզի հայ զինծառայողներն են պաշտպանում Եվրոպայի անվտանգությունը»,– ասաց Թեւան Պողոսյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ