News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ծառայությունը կենդանական ծագման մթերքի շուկայում սկսել է լայնամասշտաբ միջոցառումներ, որոնցից անմասն չի կարող մնալ նաեւ Գյումրին: Այս մասին, այսօր՝ հունվարի 19-ին, Գյումրիի մսի վաճառքով զբաղվող տնտեսավարողների եւ անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող կազմակերպություների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշել է Ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը:

ՍԱՊԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Հովհաննես Մկրտչյանը խոսել է ոլորտում առկա մի շարք խնդիրների մասին՝ նշելով, որ դրանց կարգավորումը ոչ միայն օրենսդրության պահանջ է, այլեւ բխում է հենց իրենց՝ տնտեսավարողների, շահերից:

Նա զգուշացրել է չընդունել եւ չիրացնել առանց ուղեկցող փաստաթղթերի, ակնհայտ կասկածելի կամ հիգիենիկ պայմանների խախտումով տեղափոխված մսեղիքը, եւս մեկ անգամ ներկայացրել է մսի շուկայահանմանը ներկայացվող՝ գործող անասնաբուժասանիտարական հիգիենիկ եւ անվտանգության պահանջները՝ հորդորելով համապատասխան աշխատանքներ տանել անհրաժեշտ պայմաններն ապահովելու ուղղությամբ: Բանախոսը վստահեցրել է, որ Ծառայության մասնագետները ոչ միայն այսօր, այլեւ ցանկացած պահի պատրաստ են տրամադրել անհրաժեշտ մասնագիտական  խորհրդատվություն եւ տեղեկատվություն:

ՍԱՊԾ ներկայացուցիչը տնտեսավարողներին տեղեկացրել է, որ Ծառայությունը քայլեր է ձեռնարկում կենդանիների մորթի համար բացառապես սպանդանոցային պայմաններ ապահովելու ուղղությամբ, ինչը բխում է նաեւ ՀՀ կառավարության ծրագրից: Վերահսկող կառույցից հորդորել են  անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող կազմակերպություների ներկայացուցիչներին փորձաքննությունն իրականացնել բացառապես ՀՀ կառավարության հաստատած կարգի համապատասխան, շեղումների դեպքում անմիջապես տեղեկացնել Ծառայությանը եւ չփորձաքննել անհայտ ծագման միսն ու մսամթերքը: Քննարկման ընթացքում տնտեսավարողների կողմից բարձրացված տարաբնույթ հարցերին տվել են սպառիչ պատասխաններ:

Հանդիպումից հետո շրջայց է կատարվել քաղաքի մսի իրացման կետերով՝ առկա իրավիճակին տեղում ծանոթանալու համար: «Ավելորդ չեմ համարում եւս մեկ անգամ հիշեցնել, որ մթերքի, առավել եւս՝ մսի հետ շփվող անձինք պարտավոր են պահպանել անձնական հիգիենայի կանոնները եւ կրել համապատասխան մաքուր արտահագուստ: Յուրաքանչյուր աշխատակցի պարբերական բուժզննությունը եւ համապատասխան սանիտարական գրքույկի առկայությունը պարտադիր է»,- իրացման կետերի աշխատակիցներին ասել է Անասնաբուժության տեսչության պետը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Էդվանստ այթի տեքնոլոջիս»-ը և «Քորասոֆթ Սոլուշնս»-ը ներառվեցին «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում
«Էկոս» ազատ տնտեսական գոտում շահագործողների գործունեությունը հնարավորություն կընձեռի ներգրավել ներդրումներ, խթանել բարձր և նորարարական տեխնոլոգիաների...
Կառավարությունը սահմանեց թեմատիկ հարկային ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում ընդունեց որոշում, որով...
2024-ին խմելու ջրի սակագինը չի փոխվի. Կառավարությունը կսուբսիդավորի մեկ քմ-ի դիմաց 206 դրամից 5,5 դրամը
Ըստ այդմ, 2024-ի պետական բյուջեի միջոցներից Ընկերությանը կտրամադրվի սուբսիդիա...
Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ
Նշված տարբերակներից որևէ մեկով արդեն իսկ գործող կամ ակտիվ էլեկտրոնային նույնականացման և էլեկտրոնային ստորագրության առկայության դեպքում լրացուցիչ...
ՎԶԵԲ-ը Հայաստանին կտա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ եւ 16 մլն եվրոյի դրամաշնորհ. Հայտնի են նպատակները
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում  հավանություն տվեց...
«Ժողովուրդ». Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն արձագանքեց․ «2019 թվականի կարգավորումով, 2022 թվականի...
Ամենաշատ