Nokia 6-ի ամբողջ առաջին խմբաքանակը կարճ ժամանակում գնել են Չինաստանի բնակիչները:
Սմարթֆոնը ներկայացվել է ընդամենը մեկ-երկու շաբաթ առաջ, սակայն չինացիների շրջանում մեծ իրարանցում է առաջացրել. մի քանի րոպե էլ չի անցել, երբ JD.com խանութը դադարել է Nokia 6-ի պատվերներ ընդունել, հայտնում է PlayFulDroid-ը:
Մշակողները չեն հայտնել, թե վաճառվող առաջին խմբաքանակում քանի սմարթֆոն է եղել: Մինչ վաճառքը մեկ օրում ավելի քան մեկ միլիոն մարդ գրանցվել է սմարթֆոնը ձեռք բերելու նախնական պատվերի համար:
Հիշեցնենք, որ 5,5-դյույմանոց Full HD դիսփլեյով դեւայսը SnapDragon 430 պրոցեսոր ունի, 4 Գբայթ օպերատիվ հիշողություն եւ 64 Գբայթ ծավալով կրիչ: Համապատասխանաբար 16 եւ 8 մեգապիքսել թույլատելիությամբ հիմնական եւ ճակատային խցիկներ: