News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

10 տարվա ընթացքում Իրանի հետ սահմանին ազատ տնտեսական գոտում ակնկալվում է 100-120 ընկերություն եւ 350-400 մլն դոլար ներդրումներ ներգրավել։ Այս մասին հունվարի 19-ին՝ լրագրողների հետ հանդիպմանը, ասել է  ՀՀ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության Ներդրումային քաղաքականության վարչության ներդրումային ծրագրերի բաժնի պետ Արամ Վարդանյանը։

Նրա խոսքով՝ ակնկալվում է, որ այդ ընկերությունները Հայաստանից արտահանումը կմեծացնեն տարեկան 100-120 մլն դոլարով եւ հիմնականում ԵՏՄ երկրներ, Իրան, Մերձավոր Արեւելք, Միջին Ասիա։ Ակնկալվում է, որ դա կբացի 2500 աշխատատեղ։ Ազատ գոտին կտարածվի Իրանի հետ սահմանին՝ 35 հա տարածքով։ Ենթադրաբար 10 տարում կազմակերպչի ծախսերը կկազմեն 32 մլն դոլար, իսկ եկամուտը՝ 52 մլն։

Հենց սահմանից այն կողմ՝ իրանական կողմում, գործում է ազատ տնտեսական գոտի, որի հետ պլանավորվում է ամենասերտ համագործակցություն հաստատել։ Բանակցություններն արդեն ընթանում են։ Հայաստանում 2014-2016թթ.  երկու ազատ տնտեսական գոտիներում արդեն 15 ընկերություն է գործում, որոնք պատրաստվում են 182 մլն դոլար ներդնել եւ 590 նոր աշխատատեղ ստեղծել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ