News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայկական պետությունների անվտանգության խնդիրները չեն լուծվի դիվանագետների գեղեցիկ հայամետ հայտարարություններով: Այս մասին հունվարի 19-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Թեւան Պողոսյանը:

Անդրադառնալով Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լվրովի վերջին հայտարարությանը՝ պատգամավորը նշեց, որ դրանից ո՛չ Չինարիիում, ո՛չ Թալիշում, ո՛չ Ասկերանում անվտանգ չի դառնա: «Մենք պետք է գիտակցենք, որ, հնարավոր է, հայամետ հայտարարությունների հասնենք ճիշտ դիվանագիտության դեպքում: Բայց ամեն ինչ կվճռվի առաջնագծում: 2017-ին մենք պետք է գիտությունը, ռազմական արդյունաբերությունը զարգացնենք եւ վերանայենք ռազմական ծախսերը»,- ընդգծեց Պողոսյանը՝ շարունակելով, որ նոր խորհրդարանը պետք է բանակի բյուջեն վերանայի եւ նոր մոտեցումներ ձեւավորի: «Ղարաբաղյան խնդիրը շատ սերունդների խնդիրն է: Բայց մենք պետք է պատրաստ լինենք այդ ճանապարհն անցնելուն»,- հավելեց Թեւան Պողոսյանը:

Հիշեցնենք, որ 2016-ի ամփոփիչ մամուլի ասուլիսում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ի պատասխան ադրբեջանցի լրագրողի սադրիչ հարցին, հայտարարել էր, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը բացառապես Ադրբեջանի ներքին գործը չէ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ