Հայաստանում առաջիկա խորհրդարանական ընտրությունները թափանցիկ կլինեն, եւ այս ընտրությունների արդյունքները հիմնականում չեն վիճարկվի: Այս մասին հունվարի 19-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:
Պատգամավորը պարզաբանեց, որ նման տեսակետն առաջին հերթին պայմանավորված է Հանրապետական կուսակցության՝ իրականում անվիճարկելի ընտրություններ անցկացնելու դիքորոշմամբ, քաղաքական կամքով եւ նպատակով: «Ես համոզված չեմ, որ առանձին մարդիկ դրա արդյունքները չեն վիճարկի, բայց մեր ժողովրդի մեծամասնության համար արդյունքներն անվիճարկելի կլինեն»,- հավելեց Մինասյանը: