News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊ ընկերության անվտանգության ծառայության աշխատակիցները Սոթքի հանքի տարածքում հայտնաբերել են չարտոնված մակերեսային լեռնային փորվածքներ, որոնց միջոցով անհայտ անձինք (չղջիկները), անօրինական ճանապարհով հանքաքար արդյունահանելու նպատակով, ներթափանցում են հանքահորերը` դրանով իսկ վտանգի ենթարկելով իրենց կյանքը։

Ընկերության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Ընկերությունը լեռնային աշխատանքներն իրականացնում է` օգտագործելով պայթեցման միջոցներ եւ ծանր տեխնիկա։ Ընդ որում, պայթեցվում են ստորգետնյա փորվածքներ, որոնցում կարող են անօրինական ճանապարհով ներթափանցած մարդիկ գտնվել։ Նրանք կարող են վտանգի ենթարկվել, վնասվածքներ ստանալ եւ նույնիսկ զոհվել պայթյունի օդային ալիքի ներգործումից, թունավորումից, լեռնային փորվածքների փլուզումից եւ այլն։

«ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊ ընկերությանը մտահոգված է առկա իրավիճակի համար, քանի որ ապօրինի կերպով հանքահորեր նեխուժող անձինք վտանգում են իրենց կյանքն ու առողջությունը։ Ստորգետնյա փորվածքներ անօրինական կերպով ներխուժումները կանխելու նպատակով Ընկերությունը պաշտոնապես հայտարարում է, որ 2017թ. փետրվարի 1-ից մինչեւ 7-ը կիրականացվի այն լեռնային փորվածքների լիկվիդացումը, որոնց միջոցով  իրականացվում է անօրինական ներխուժումը։ Լիկվիդացումը կիրականացվի փորվածքները ապարներով լցնելու միջոցով։  

Ընկերությունը խստորեն պահանջում է քաղաքացիներից զերծ մնալ «ԳոեՊրոՄայնինգ Գոլդ» ընկերության կողմից շահագործվող Սոթքի հանքի տարածք անօրինական ներխուժումից։ Պահպանվող տարածք մուտք գործելու եւ Ընկերության կողմից իրականացվող տեխնիկական աշխատանքների հետ կապված հնարավոր պատահարների առաջացման դեպքում «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությունը պատասխանատվություն չի կրի կողմնակի անձանց կյանքին եւ առողջությանը պատճառված վնասի համար։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Փաստ» թերթի տեղեկություններով, Երևանի քաղաքապետարանը որոշել է վերջ դնել այդ «միջանկյալ» լուծմանը...
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Ամենաշատ