Լոս Անջելեսի ոստիկանությունը հետախուզում է հայտարարել Գլենդեյլի ոգելից խմիչքների խանութը թալանած հայի նկատմամբ։ Կասկածյալի լուսանկարները հրապարակվել են հունվարի 18–ին։
Ոստիկանության հաղորդում է,որ նկարագրությունների համաձայն կասկածյալը սեւ մազերով մոտ 25 տարեկան հայ է,հնարավոր է ձախ ձեռքի մատնեմատին դաջվածքով։Տղամարդը խոսել է ակցենտով,–հաղորդում է mynewsla.com–ը։
Զենքի սպառնալիքով տղամարդը ստիպել է խանութի վաճառողին փողը դնել շագանակագույն պայուսակի մեջ։Ստանալով գումարը՝հանցագործը զգուշացրել է չհետապնդել իրեն՝սպառնալով,թե կսպանի նրան։