News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Տանզանիա, Մոզամբիկ եւ Մադագասկար այցերի շրջանակում կքննարկվի Ֆեթուլլահ Գյուլենի ահաբեկչական հոսանքի (FETÖ) դպրոցները Թուրքիայի լուսավորության հիմնադրամի (TMV) տնօրինությանը փոխանցելու թեման, հայտնում է «Անատոլու» լրատվական գործակալությունը: 

TMV տնօրենների խորհրդի ղեկավար Ջեմ Զորլուի խոսքով՝ իր ղեկավարած հիմնադրամն ստեղծվել է Թուրքիայի խորհրդարանի որոշմամբ՝ միջազգային ասպարեզում կրթական ոլորտի ձեռքբերումների առաջմղման համար:

«Թուրքիայում հուլիսի 15-ին Ֆեթուլլահ Գյուլենի ահաբեկչական հոսանքի անդամ զինվորականների ձեռնարկած պետական հեղաշրջման անհաջող փորձից հետո հիմնադրամը աշխատանքներ է իրականացնում FETÖ-ի դպրոցները Թուրքիայի տնօրինությանը փոխանցելու համար այն երկրներիում, որտեղ դրանք գործում են: Այդ կապակցությամբ եվրոպական մի շարք երկրներում ուսումնական հաստատություններ կբացվեն: Գվինեայում, Սոմալիիում, սիրիական Ջերաբլուսում եւ Նիգերիայում բոլոր դպրոցները փոխանցվել են Թուրքիայի լուսավորության հիմնադրամի տնօրինությանը: Դրանից զատ, շատ երկրներում՝ Չադում, Սուդանում, Գաբոնում, Սենեգալում, Մավրիտանիայում, Բուրկինա Ֆասոյում փոխըմբռնման համապատասխան հուշագրեր են ստորագրվել»,- ասել է Զորլուն:

Նրա խոսքով՝ հիմնադրամը միջոցառումներ է ձեռնարկել այդ դպրոցներում կադրերի թարմացման համար: Ուսուցիչները դպրոցներ կգնան Թուրքիայից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ