News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիետի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Վանաձորում բնակարանային գողության ահազանգի հիման վրա դեպքի վայր մեկնած ոստիկանության աշխատակիցների նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, 3 անձի առաջադրվել է մեղադրանք:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 2016թ-ի հունվարի 29-ի լույս 30-ի գիշերը Վանաձոր քաղաքի բնակիչներից մեկից ահազանգ է ստացվել՝ հարեւանությամբ գտնվող տանից գողություն կատարվելու վերաբերյալ, որի հիման վրա անմիջապես դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Լոռու մարզային վարչության Տարոնի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորները եւ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչը։

Պարզվել է, որ մի խումբ անձինք, նախնական համաձայնությամբ, հափշտակություն կատարելու նպատակով, մուտք են գործել Վանաձորի Նարեկացի փողոցում գտնվող տներից մեկը, որտեղ բնակիչներ չեն ապրում եւ վերցնելով տարբեր առարկաներ՝ փորձել են հեռանալ։ Նկատելով դեպքի վայր ժամանած ոստիկաններին՝ առերեւույթ հանցագործություն կատարած անձինք փորձել են փախուստի դիմել պատուհանից՝ կրակելով իրենց ծառայողական գործունեությունն իրականացնող ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ։ Վերջիններս հետապնդել են եւ ձերբակալել առերեւույթ հանցագործություն կատարած անձանց։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննության արդյունքում պարզվել են ոչ միայն նշված գողության փորձի հանգամանքները, այլ նաեւ բացահայտվել նույն խմբի տարբեր անդամների կողմից նախկինում կատարված մի շարք այլ հանցագործություններ եւս։

Մասնավորապես՝ հիմնավորվել է, որ նրանք ինչպես միասին, այնպես էլ առանձին-առանձին կատարել են երկու տասնյակից  ավել գողություններ եւ գողության փորձ՝ բնակարաններից, ավտոմեքենաներից, խանութներից։

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ Ա.Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով, 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով (2 դրվագ), 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով եւ 38-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով,

Ա.Գալստյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով, 34-177-րդ հոդված 3-րդ մասի 1.1 կետով (4 դրվագ), ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդված 3-րդ մասի 1.1 կետով (13 դրվագ), 177-րդ հոդված 2-րդ մասի 3-րդ կետով, 177-րդ հոդված 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով, 177-րդ հոդված 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով եւ 177-րդ հոդված 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով,

Ռ.Ռստակյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, 34-177-րդ հոդված 3-րդ մասի 1.1 կետով (4 դրվագ), 177-րդ հոդված 3-րդ մասի 1.1 կետով (10 դրվագ), ՀՀ քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդված 3-րդ մասի 1.1 կետով (երեք դրվագով), 177-րդ հոդված 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով եւ 177-րդ հոդված 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով:

Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փորձել են օդային ճանապարհով ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման 40 բջջային հեռախոս. ՊԵԿ
Վարչական վարույթի հետագա ընթացքն ապահովելու համար՝ նյութերն ուղարկվել...
Խուզարկում են Ժիրայր Սէֆիլյանի ու ԱԺԲ-ի այլ անդամների բնակարանները
Այս պահին ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում Բևեռի խորհրդի...
Ճապոնիայում մահացել է հինգերորդ մարդը, ով կարմիր բրինձ պարունակող սննդային հավելումներ է ընդունել
Եվս 100 մարդ, ովքեր կոջի կարմիր բրնձի հավելումներ են ընդունել, հոսպիտալացվել են...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 111 դեպք. Գրանցվել է 14 ավտովթար. զոհվել է 2, վիրվորվել՝ 17 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի...
Հնդկաստանում տաքսու՝ կիրճն ընկնելու հետևանքով  10 մարդ է զոհվել
Ողբերգությունը տեղի է ունեցել Ջամու-Սրինագար ազգային մայրուղու Ռամբանի շրջանում...
«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել է շինընկերության տնօրենին
Մարտի 28-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քրեական...
Ամենաշատ