News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի Գյանջա քաղաքում երկաթուղիների աշխատակիցների տեղի հիվանդանոցի անձնակազմը գործադուլ է անում։

Ինչպես հայտնում է contact.az–ը, բողոքի ակցիան պայմանավորված է հիվանդանոցը ինքնուրույն տնտեսվարման փոխանցելու որոշմամբ։ Փողոցները փակելով՝ բժիշկներն ու բուժքույրերը պահանջում են չեղարկել այդ որոշումը, քանի դա կնշանակի փակել հիվանդանոցը, որը ներկայիս ճգնաժամային տնտեսական պայմաններում չի կարող իրեն ֆինանսապես ապահովել։

Ցուցարարները պահանջել են հանդիպում կազմակերպել գործադիր իշխանության ղեկավարի հետ, սակայն դրա փոխարեն նրանց ցրել է ոստիկանությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ