News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իրանը եւ Հայաստանը կարող են համաձայնվել ազատ գոտիներում համատեղ շահավետ արտադրության շուրջ: Այս մասին հունվարի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Հովհաննես Ազիզյանը՝ Իրանի սահմանին, Արաքս գետի ափին ազատ տնտեսական գոտի բացելու կառավարության ծրագրերը ներկայացնելիս:

Իրանում արդեն քանի տարի է ազատ տնտեսական գոտի է գործում Ադրբեջանի (Նախիջեւան) եւ Հայաստանի սահմանին:

Ազիզյանի խոսքով՝ կողմերը կարող են բաժանել ապրանքների արտադրական շրջափուլերը: Եթե դրանք նախատեսված են ԵՏՄ արտահանելու համար, ապա իրանական կողմում կարելի է կիսաֆաբրիկատներ արտադրել, իսկ հայկական՝ պատրաստի արտադրանքներ: Այդ դեպքում իրանական բիզնեսը կարող է հեշտությամբ Եվրասիական միություն արտահանվել:

Մասնավորապես՝ իրանական դեղագործական ընկերություններից մեկը հետաքրքրվում է եվրասիական շուկա արտահանելու համար Հայաստանում դեղամիջոցների փաթեթավորման կազմակերպմամբ՝ հատկապես հաշվի առնելով, որ 2017-ի հունվարի 1-ից ԵՏՄ-ի դեղերի շուկան ընդհանուր է դարձել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են ՀՀ–Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական հարաբերությունների երկկողմ օրակարգի հարցերը...
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում լրացում կատարեց Իրանում…
Եվրոպան պետք է հասկանա, որ ՀՀ-ի և Իրանի միջև հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Արմեն Գեւորգյանը՝ ԵԽԽՎ-ում
Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ապրիլի 18-ին...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան
Դիվանագետն ասաց, որ Իրանն ու Հայաստանը լավ պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխադրումների ոլորտում...
Դեսպանը հայտարարել է իրանական երկու պատվիրակությունների Հայաստան կատարելիք այցի մասին
Այս այցի ընթացքում հնարավոր կլինի․․․
Ամենաշատ