News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Թեհրանում հրդեհից բազմահարկ շենքի փլուզման հետեւանքով տուժածների թիվը հասել է 200-ի, հայտնում է ԻՐՆԱ–ն։

Զոհվածների մասին տվյալները դեռեւս հստակ չեն։ Մտավախություններ կան, որ շատ հրշեջներ զոհվել են շենքի փլուզման հետեւանքով։

Այս պահին հայտնի չէ նախքան շենքը փլուզումն այնտեղ գտնվող հրշեջների թիվը։

Հաղորդվում է, որ ավելի քան 200 տուժած է հոսպիտալացվել։ Նախազգուշական միջոցառումների շրջանակում տարհանվել են մոտակայքում գտնվող Թուրքիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի դեսպանատների աշխատակիցները։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Թեհրանում հրդեհից փլուզվել է կեսադարյա վաղեմություն ունեցող Plasco շենքը։

Շենքում հրդեհը բռնկվել էր 9-րդ հարկում եւ արագորեն վերեւ տարածվել։ Կրակից հալվել էին պողպատյա կառույցները, ինչի հետեւանքով շենքը փլուզվել է։

Plasco–ում տեղակայված էին հագուստի արտադրամասեր եւ այլ կոմերցիոն հաստատություններ։ Շենքը կառուցվել էր 53 տարի առաջ։

Թեհրանի ամենահին բարձրահարկը համարվող 17-հարկանի Plasco շենքում հրդեհը բռնկվել էր տեղական ժամանակով ժամը 8-ին։ Մոտ 200 հրշեջներ 3.5 ժամ պայքարում էին հրդեհի դեմ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն. ՔԿ-ն մանրամասնում է
Նախնական տվյալներով՝ դեպքի օրը տուժողի և նրա որդու միջև ընտանեկան, անձնական հարցերի շուրջ ծագած տարաձայնությունները վեր են ածվել...
Մարոկկոյի մաֆիայի ղեկավարը, որը սպառնացել էր հոլանդական գահի ժառանգորդուհուն, փախել է Իսպանիայից
Սակայն նահանգային դատարանը որոշել է ազատ արձակել տղամարդուն՝ սահմանափակումներով, այդ թվում՝ անձնագրի բռնագրավմամբ
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Տավուշում նույն անձը երկու անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել. Արամ Վարդևանյան
Ոստիկանության որոշ պաշտոնյաներ հայտնեցին, որ դրա վերաբերյալ հաղորդում չեն ստացել...
Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ…
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 113 դեպք. գրանցվել է 11 ավտովթար. վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի...
Ամենաշատ