News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հրեա ժողովրդի նման, հայերը եւս ամուր կապված են իրենց հայրենիքին: Այս մասին նշվել է այսօր՝ հունվարի 19-ին, Իսրայելի Կնեսետի լիագումար նիստում Կնեսետի խոսնակ Յուլի Էդելշտեյնի ուղերձում, որով ողջունել է հայկական խորհրդարանական պատվիրակությանը:

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Կնեսետի անդամներ,

Ցանկանում եմ ողջունել Հայաստան-Իսրայել խորհրդարանական բարեկամության խմբին: Բարի գալուստ հարգարժան հյուրեր Երուսաղեմ, Իսրայելի մայրաքաղաք, եւ ժողովրդավարության մեր նստավայր Կնեսետ:

Հայ եւ հրեա ժողովուրդներն ունեցել են նմանատիպ ընդհանրություններ իրենց ողջ պատմության ընթացքում: 20-րդ դարում մեր ժողովուրդներն անցել են սարսափելի ողբերգությունների միջով՝ կանգնելով վերացման սպառնալիքի առջեւ: Մենք հայ ժողովրդին համարում ենք բարեկամեր, եւ հույս ունենք զարգացնել մեր կապերն ու համագործակցությունը նաեւ մշակույթի, տուրիզմի, տնտեսության, եւ հատկապես գյուղատնտեսության ոլորտներում:

Վերջին ժամանակներում սա Հայաստանի խորհրդարանական պատվիրակության երկրորդ այցն է Իսրայել: Մենք հույս ունենք. որ հաճախակի կդառնան խորհրդարանականների փոխայցերը` նպատակ ունենալով ավելի լավ ճանաչելու եւ հասկանալու միմյանց:

Հայաստանը, Իսրայելի նման, ունի մեծ սփյուռք` հատկապես Միացյալ Նահանգներում եւ Ֆրանսիայում: Հրեա ժողովրդի նման, հայերը եւս ամուր կապված են իրենց հայրենիքին: Հայկական սփյուռքը թվով շատ ավելի մեծ է, քան Հայաստանի բնակչությունն ինքնին, որը բնորոշ է նաեւ հրեա ժողովրդին: Մենք հույս ունենք համագործակցել ձեզ հետ՝ փոխանակելով մեր իմացությունները եւ փորձը սփյուռքի հետ կապերի պահպանման հարցում:

Կնեսետի, նրա անդամների եւ իմ անունից ջերմորեն ողջունում եմ ձեզ եւ ցանկանում հաճելի օրեր Իսրայելում եւ Երուսաղեմում:

Իմ օրհնությունը ձեզ եւ ձեր մեծ ժողովրդին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ