News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

2016 թվականի ընթացքում Արմավիրում գրանցվել է` 919 տեխնածին արտակարգ դեպք (2015թ.-ին` 658 դեպք), որոնց հետեւանքով զոհվել  է 12 (2015թ-ին` 8 մարդ), տուժել՝ 469 մարդ (2015թ.-ին` 365 մարդ): Այս մասին նշվել է այսօր՝ հունվարի 19-ին, Արմավիրի մարզպետարանում ԱԻՆ տարածքային ստորաբաժանումների կողմից 2016 թվականին կատարված աշխատանքների ամփոփմանը նվիրված հաշվետու նիստի ժամանակ:

ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այսպիսով, 2016թ.-ի ընթացքում մարզում նախորդ տարվա համեմատ տեխնածին արտակարգ դեպքերի քանակը աճել է 261-ով, զոհերի թիվը ավելացել է 4-ով,  տուժածների թիվը՝ աճել 104-ով: 2016թ.-ին Արմավիրի մարզում մարտի 17-19-ին գրանցվել է ցրտահարություն եւ ուժեղ քամու 9 դեպք, որի հետեւանքով վնասվել են բնակելի շենքերի, առանձնատների տանիքներ եւ ջերմոցային տնտեսություններ:

Մայիսի 23-ին ուժեղ կարկուտից տուժել են Արգինա, Բագարան, Արմավիր, Այգեշատ, Տանձուտ, Եղեգնուտ, Արտաշար, Արեւիկ համայնքները, հուլիսի 06-ին, 10-ին եւ 11-ին՝ Արմավիրի մարզի շուրջ 47 համայնքներ, օգոստոսի 1-ին՝ Քարակերտ համայնքի 100 հա. պտղատու այգիների 50-70%-ը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
«Մարտական եղբայրության» ձերբակալված անդամներից մեկին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով
ԵԿՄ-ից հրաժարվում են արձագանքել վերջին օրերի միջադեպերին, որոնց ժամանակ ԵԿՄ-ականները «Ուազ» մակնիշի մեքենան քշել են ճանապարհը փակածների...
Երեկ բերման է ենթարկվել 13 հոգի, նրանցից 8-ն ազատ է արձակվել
Մարդիկ երեկ փակել էին ճանապարհը դեպի Վրաստան: Ոստիկանները հրմշտելով ցրեցին նրանց, հեռացրին մեքենաները ճանապարհից...
Ամենաշատ