News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գերմանիայի իշխանությունների արձագանքը Բեռլինի ամանորյա տոնավաճառում տեղի ունեցած ահաբեկչությանը կլինի ողջամիտ եւ հետեւողական։ Այս մասին ասել է Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամերթը, հայտնում է DW–ն։

Ենթադրյալ ահաբեկիչ Անիս Ամրիի տվյալները, որը իշխանություններին հայտնի էր որպես վտանգավոր իսլամիստ, Գերմանիայի կառավարությանը ստիպում են  վերանայել երկրում անվտանգության կառուցվածքը, ասել է Լամերթը։

Նրա խոսքով՝ քաղաքացիները լիարժեք իրավունք ունեն պետությունից պաշտպանություն ստանալ։ «Այն պետք է ապացուցի իր գործունակությունը, այդ թվում՝ առաջին հերթին իսլամիստական ահաբեկչական սպառնալիքի ժամանակ»,– ասել է նա։

Ամրիի դեպքում պետությունը չի օգտագործել իր բոլոր միջոցները, սակայն հիմա պետք է ջանա ազատության խոստումների եւ անվտանգության պահանջների միջեւ հավասարակշռության հասնել, ասել է Բունդեսթագի նախագահը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ