News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Համաշխարհային առեւտրի ոլորտում Չինաստանը վաղուց արդեն փորձում է առաջատար դիրքեր զբաղեցնել՝ ամեն կերպ գայթակղելով ազատ առեւտրի կողմնակից երկներին, գրում է  Die Welt–ը։

Հոդվածագիրը նշում է, որ Դավոսում ընթացող համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում Չինաստանի նախագահ Սի Ձինպինը առիթը օգտագործեց հնչեցնելու համար առեւտրի մեջ ցանկացած սահմանափակման դեմ պայքարելու դիրքորոշումը։ Հիմնական միտքը սա էր. «Թող  Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան կամ Գերմանիան շարունակեն հանդես գալ գլոբալիզացիայի եւ ազատ առեւտրի դեմ, մենք դրա կողմնակիցն ենք», – ասված է հոդվածում։

Չինաստանը արդեն իսկ նախաձեռնել է մի նոր գլոբալ նախագիծ, որն առաջարկում է ազատ տնտեսական առեւտրի գոտի հռչակել Ավստրալիան եւ Նոր Զելանդիան, Հնդկաստանն ու ամբողջ Հեռավոր Արեւելյան Ասիան։ Դրան կարող են միանալ նաեւ եվրոպացիները, սակայն արդեն՝ Չինաստանի թելադրած պայմաններով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ