Համացանցում հայտնվել է Մեքսիկայի Նուեւո Լեոնի նահանգում ամերիկյան դպրոցում հրաձգության տեսանյութը։ Կադրում երեւում է, թե ինչպես է 15-ամյա դպրոցականը կրակում ուսուցչուհու գլխին, հետո վիրավորում երեք դասընկերներին։ Դրանից հետո նա փորձել է ինքնասպան լինել։ Ոստիկանության տվյալներով՝ տղան երկար ժամանակ բուժվում էր դեպրեսիայից, հայտնում է Life–ը։